Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան
Ադրբեջանից Հայաստան ներկայում ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական ծագման որևէ արտադրանք առայժմ չի արտահանվել Ադրբեջան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հայ-ադրբեջանական առևտրային հարաբերությունների հարցին։ «Այս պահին ադրբեջանական ծագման երկու արտադրանք է մուտք գործել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք առայժմ չկա։ Սակայն կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է բավականին երկար ցանկ, մենք՝ նրանց։ Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում գործարար միջավայրը կարձագանքի այդ հնարավորություններին»,-ասաց Պապոյանը։
Պապոյանը պատճառների թվում նշեց շուկաների փոխադարձ անծանոթությունը, ինչպես նաև ենթակառուցվածքային և լոգիստիկ գործոնները։ «Նախ՝ շուկաները դեռևս միմյանց համար բավականին անծանոթ են․ ինչպես մեր շուկան՝ նրանց, այնպես էլ նրանց շուկան՝ մեզ համար։ Այս գործընթացը ժամանակ է պահանջում և, բնականաբար, ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի տիրույթում։ Պետության դերը պայմաններ ստեղծելն է՝ քաղաքական պայմանավորվածությունների, ճանապարհների բացման, երկաթուղային հաղորդակցության գործարկման և այլ քայլերի միջոցով։ Այդ պայմանների մի զգալի մասն արդեն ստեղծվել է, սակայն ոչ ամբողջությամբ։
Օրինակ՝ դեռևս չկա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն, բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և ակնհայտ է, որ մի քանի տարի անց այն կիրականանա։ Խոսքը վերաբերում է նաև «TRIPP»-ի գործարկմանը։ Մինչ այդ, հնարավոր է կիրառվեն նաև այլ գործիքակազմեր։
Կամ՝ ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կա, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի օգտվում մեր ճանապարհներից՝ օրինակ, ապրանքները Հայաստանի տարածքով Թուրքիա տեղափոխելու կամ հակառակը։ Այս ամենը ցույց է տալիս, որ գործընթացը ժամանակատար և բարդ է»,-եզրափակեց Պապոյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից