ԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակները
ԱՄՆ վարչակազմը զբաղվում է Իրանում ժամանակավոր կառավարություն ձեւավորելու հարցով, եթե Իրանի ներկայիս իշխանությունները այլեւս չկարողանան ղեկավարել երկիրը, ուրբաթ հաղորդել է The National-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Իրանական ներկայիս ռեժիմի այլընտրանք գտնելու ԱՄՆ ջանքերին մոտ կանգնած աղբյուրը թերթին հայտնել է, որ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ներգրավված է գործընթացում։ Նա օգնում է հավաքել իրանա-ամերիկյան գործարար առաջնորդների խումբ՝ խորհրդատվություն տրամադրելու անցումային կառույցի ձեւավորման վերաբերյալ, որը կօգնի կառավարել Իրանը ռեժիմի փլուզման դեպքում»,- նշել է պարբերականը։
Թրամփն ավելի վաղ վստահեցրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե վերջինը փորձի վերագործարկել իր միջուկային ծրագիրը։ Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ կողմերը պատրաստվում էին ուրբաթ օրվա բանակցություններին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հաստատել էր, որ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ Մասկատում։
Թեհրանն ու Վաշինգտոնն արդեն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ Իսրայելը, իսկ հետո Միացյալ Նահանգները, 2025թ․ հունիսին հարվածներ են հասցրել Իրանին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»