Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում
Որոշ դիվանագետներ կարծում են, որ ԱՄՆ-ը եւ Իրանը գալիք բանակցություններում հազիվ թե որեւէ հարց համաձայնեցնեն՝ միջուկայինից բացի։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։ Նրա տվյալներով՝ հանդիպումը կդառնա առաջին առերես բանակցային հարթակը կողմերի միջեւ 2025թ․ հունիսի հակամարտությունից հետո։ Ընդգծվել է, որ տարածաշրջանային պաշտոնատար անձինք նշում են միջուկային թեմատիկայից դուրս Վաշինգտոնի պահանջների հարցում լուծումներ գտնելու բարդությունը։
Թերթը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին առաջադրել է երեք պահանջ՝ միջուկային ծրագրի դադարեցում, բալիստիկ հրթիռների զինանոցի կրճատում եւ հրաժարում տարածաշրջանում ռազմականացված խմբավորումներին աջակցելուց։ Ընդ որում, դիվանագետների տեղեկացմամբ, Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում՝ համարելով այն Իսրայելից պաշտպանվելու առանցքը։ Փորձագետները նաեւ նշում են ստուգման արդյունավետ մեխանիզմների բացակայությունն այն հարցում, թե արդյոք Իրանը ֆինանսավորում է որեւէ խմբավորման:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը