Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու
Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է, բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ.... Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել: Կա դեպք նաև, որ Լարսը փակվում է: Այլընտրանքը կա»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Նա նշել էր, որ գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից