ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն
Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն:
Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլփոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։ Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին՝ ժամը 23:00-ին:
Նախկինում դիմորդի ներկայացված բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Լրացուցիչ քննության արդյունքների ամփոփումից հետո ընդունելության մրցույթի համար կպահպանվի առավել բարձր միավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից