Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 6-ին ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցն Ադրբեջան անցած տարի հաջող է անցել և լավ արդյունքներ են գրանցվել, որից հետո երկկողմ հարաբերությունները շարունակել են զարգանալ:
Ալիևը նշել է, որ ներկայումս աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, եւ հայտարարել Է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել»: Նա վստահություն է հայտնել, որ դա նշանակություն ունի նաև Իրանի համար, որը սահմանակից է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պատերազմից խաղաղության անցման մոդելը»:
Ալիևը հիշեցրել է, որ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում տիրող իրավիճակով և պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից