Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ
Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին զրուցել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին Վրաստանի նախագահ Կավելաշվիլին գրել է իր «ֆեյսբուքի» էջում։
Կավելաշվիլին և Բոչորիշվիլին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրիի կողմից կազմակերպված ընդունելությանը։
«Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա», - գրել է Կավելաշվիլին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում շատ սառն են և երկրները բարձր մակարդակի հաղորդակցություն հազվադեպ են ունենում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը