ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին
Սլովենիայի փոխվարչապետ Մատեյ Արկոնը հայտնել է, որ երկիրը պատրաստում է օրինագիծ 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։ Արկոնի խոսքով՝ կրթության նախարարությունը նախաձեռնել է այս հնարավորությունը՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Նա ավելացրել է, որ կրթության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները եւս կմասնակցեն օրենքի մշակմանը՝ ուղղված երեխաների եւ դեռահասների պաշտպանությանը։
Ինչպես գրել է Reuters-ը, Սլովենիան, որը մոտ 2 մլն բնակչություն ունի, հետեւում է Իսպանիայի եւ Հունաստանի օրինակին, որոնք մինչ այդ այս շաբաթ առաջարկել էին արգելել սոցցանցերի օգտագործումը դեռահասների համար։ Մասնավորապես, կառավարության բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Իսպանիան ցանկանում է արգելել սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար, իսկ Հունաստանը պատրաստվում է նման արգելք հայտարարել 15 տարեկանից փոքրերի համար։
Այլ երկրներ, ինչպիսին են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, նույնպես դիտարկում են միջոցների խստացման հնարավորությունը սոցցանցերի հանդեպ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից