ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և Թուրքիա
ԱՄՆ դեսպանատունը Իրանում հերթական անվտանգային նախազգուշացումն է հրապարակել՝ կոչ անելով ամերիկացիներին շտապ հեռանալ Իրանից։ «Իրանի կառավարությունը շարունակում է սահմանափակել բջջային, ստացիոնար և Ազգային ինտերնետ ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից թռիչքները:
ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, պլանավորեն կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը»,- ասվում է դեսպանատան զգուշացման մեջ։
Այս հայտարարությունը հնչում է այսօր Օմանում նախատեսված բարձր մակարդակի բանակցություններից առաջ, որտեղ պետք է հանդիպեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը, Ջարեդ Քուշները և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Սա կողմերի առաջին պաշտոնական հանդիպումն է անցյալ տարվա հունիսից ի վեր, երբ 12-օրյա պատերազմի հետևանքով ամերիկյան օդուժը խոցել էր Իրանի միջուկային օբյեկտները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից