Խտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին: Քննարկվել են խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին, գենդերային հավասարության ապահովմանը, ազգային փոքրամասնությունների հարցերին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:
Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ