Համաշխարհային տնտեսական ֆորումը, կամ ինչպես ընդունված է ասել Դավոսի համաժողովը հետաքննություն է սկսել իր նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեի նկատմամբ։ Ջեֆրի Էփշտեյնի գործով վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ նա կապեր է ունեցել մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստի հետ։ Բրենդեն Նորվեգիայի նախկին արտգործնախարարն է։
Հրապարակված փաստաթղթերից հետեւում է, որ նա 2018 եւ 2019 թվականներին երեք անգամ ճաշել է Էփշտեյնի հետ (ֆորումում Politico-ին հայտնել են, որ դրանք գործնական ընթրիքներ են եղել), ինչպես նաեւ նրա հետ տեքստային հաղորդագրություններ եւ էլեկտրոնային նամակներ է ուղարկել ու ստացել։ Պարզվել է, որ առաջին հանդիպման ընթացքում Էփշտեյնը խոսել է Դավոսի ապագայի մասին եւ կարծիք հայտնել, թե Շվեյցարիայում ամեն տարի հավաքվող գործարար էլիտար համայնքը «ունակ է փոխարինել ՄԱԿ-ին»։
Բրենդեի նկատմամբ հարցեր առաջացել էին դեռ անցած տարվա նոյեմբերին, սակայն այն ժամանակ նա հերքել էր Էփշտեյնի հետ որեւէ շփում ունենալու փաստը։ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վերջին հրապարակումից հետո Դավոսի ֆորումի ղեկավարը հայտարարել է, որ իսկապես ծանոթ է եղել ֆինանսիստին, սակայն «բոլորովին չի իմացել Էփշտեյնի անցյալի եւ հանցավոր գործունեության մասին»։
Էփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչի` երկրի նախկին վարչապետ, Եվրոպայի խորհրդի նախկին ղեկավար եւ Խաղաղության Նոբելյան կոմիտեի նախկին նախագահ 75-ամյա Թուրբյորն Յագլանդին, հայտնում է BBC-ին։
Իրավապահները հետաքննություն են սկսել, նրանք կասկածում են, որ Յագլանդը կարող էր ստանալ նվերներ, ուղեւորություններ կամ այլ արտոնություններ իր պաշտոնավարումների ընթացքում։ Քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, որ նա պատրաստ է լիարժեք համագործակցել հետաքննության հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ