Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. Ուիթքոֆ
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախատեսում են շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված խորհրդակցությունները, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Պատվիրակությունները համաձայնել են Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները ներկայացնել իրենց մայրաքաղաքներում և շարունակել եռակողմ քննարկումները առաջիկա շաբաթներին», - գրել է նա X-ում։
Ըստ նրա բանակցությունները կառուցողական էին։ «Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա», - գրել է նա։
Նա տեղեկացրել է, եր Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնել են ռազմական երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի ղեկավարությամբ։ «Հաղորդակցության այս ձևը կասեցվել էր հակամարտությունից առաջ և կարևոր է խաղաղության հասնելու և պահպանելու համար», — գրել է Ուիթքոֆը X-ում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը