ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ աշխարհի միջուկային զինանոցները կրճատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք կաշխատենք Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ, լինի դա բարեկամական, թե մրցակից երկիր, որպեսզի փորձենք կրճատել աշխարհում միջուկային զենքի քանակը», - ասել է նա։ Վենսի խոսքով՝ սա ամենակարևոր բանն է, որ կարելի է անել խաղաղության և կայունության համար։
ԱՄՆ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնել միջուկային զենքի տարածման վերաբերյալ, եթե Իրանը նման զենք մշակի։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունները, որ Իրանը միջուկային զենք չպետք է մշակի: «Եթե Իրանը միջուկային զենք ստանա, գիտե՞ք, թե հաջորդը ով կստանա միջուկային զենք՝ Սաուդյան Արաբիան։ Եվ հետո՝ Պարսից ծոցի մեկ այլ արաբական պետություն։ Դա կհանգեցնի միջուկային զենքի տարածման համաշխարհային մասշտաբով», - ասել է Վենսը։ Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփը կփորձի բանակցել Իրանի հետ խաղաղ կարգավորման շուրջ։ Վենսի խոսքով՝ եթե մնացած ամեն ինչ ձախողվի, և միակ տարբերակը մնա ուժի կիրառումը, ապա ԱՄՆ նախագահն, ի վերջո, կընտրի այդ տարբերակը:
Իրանը և ԱՄՆ-ն փետրվարի 6-ին Օմանում նախատեսում են բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը