Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը X միկրոբլոգում արված գրառման մեջ։ Փետրվարի 3-ին կառավարության նիստից առաջ Տուսկը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով կայցելի Կիև։
«Պատահական չէ, որ այս այցի ժամանակ ինձ կուղեկցի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին, ով իր թիմի հետ միասին նախապատրաստում է Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ գլոբալ համաժողովը»,- հայտարարել է Տուսկը։
Նա հավելել է, որ համաժողովը տեղի կունենա հունիսին՝ Գդանսկում։ «Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից կամ առնվազն հրադադարից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը։ Եվ սա նաև նշանակում է խոշոր ներդրումներ, խոշոր ռեսուրսներ և խոշոր ձեռնարկումներ»,- ընդգծել էր Լեհաստանի վարչապետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը