ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)
Ռազմաուսումնական հաստատությունից հետո Պաշտպանության նախարարությունում կամ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցած որոշ զինծառայողներ պետական բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«2022-2023 ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված, սպայական կազմի զինծառայողների համար օրենքով նախատեսված բնակապահովման շրջանակներում արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան: Վարկը, կանխավճարը, մայր գումարն ու տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Սարգսյանը:
Նախարարի տեղակալը հավելեց՝ քաղաքացիներին, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, կտրամադրվեն հավաստագրեր, որոնց միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրել իրենց բնակարանը կամ բնակելի տունը՝ առաջնային կամ երկրորդային շուկայից: «Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն իրականացնի: Հասանելի գումարը 35 մլն դրամի չափով է: Զինծառայողները հնարավորություն կունենան այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
20 տարվա պարտադիր ծառայության պայմանի մեջ կներառվի նաև ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից