Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ ՍիԾինփինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ շփումների ժամանակ հստակ ազդակ է ուղարկել այն մասին, որ Չինաստանը պատրաստ է հանդես գալ որպես այն ուժը, որը նպատակ ունի ապահովել համաշխարհային կայունությունը։ Այդ մասին նշվում է China Daily թերթում հրապարակված խմբագրական մեկնաբանության մեջ։
«Կոնկրետ այն պայմաններում, երբ միջազգային անորոշությունը աճում է, ՉԺՀ նախագահի դիվանագիտական ակտիվությունը չորեքշաբթի հստակ և ժամանակին ազդակ է ուղարկել․ Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ՝ համարելով համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը առաջնահերթ։
Մի քանի ժամում նախագահը տեսազանգի ձևաչափով հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հետ և հեռախոսազրույց ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս շփումները արտացոլում են Չինաստանի նվիրվածությունը մեծ տերությունների միջև հարաբերությունների զարգացմանը՝ ողջ աշխարհի օգտին։
Այսպիսի դիվանագիտական մոտեցումը, հիմնված երկխոսության վրա, առաջնորդված պատասխանատվությամբ և նպատակ ունենալով պաշտպանել պատերազմից հետո ստեղծված միջազգային կարգը, հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ տարբեր տարածաշրջաններում զարգացող ճգնաժամերը լուրջ փորձության են ենթարկում այն», – գրում է թերթը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»