Սահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Կառավարությունը սահմանել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար։ Որոշման նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ 2026 թվականի համար Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կկազմի 550 տոննա։ «Որսի իրականացման ժամկետը սահմանվում է 2026 թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,-նշել է Մկրտչյանը։
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի տարեվերջի տվյալներով՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական որսի համար նախատեսված ողջ պաշարը գնահատվել է 1373.9 տոննա։
Նրա խոսքով՝ սահմանված չափաքանակն ու ժամկետները նպատակ ունեն ապահովելու սիգի պաշարների կայուն կառավարումն ու պահպանությունը՝ միաժամանակ թույլ տալով իրականացնել վերահսկելի արդյունագործական որս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից