Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Associated Press գործակալությունը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։
«Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնելու համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- գրում է Associated Press գործակալությունը՝ չհստակեցնելով, թե որ օրն է ԱՄՆ փոխնախագահը ժամանելու Հայաստան և Ադրբեջան։
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը իտալական Միլան քաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-ին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», — Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»