Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի էության փոփոխությունը՝ տնտեսական միությունից վերածվելով ռազմաքաղաքականի։
«Եթե երբևէ սկսվեն արդեն պաշտոնական բանակցություններ, ապա դրանք շատ երկար տարիներ կտևեն։ Եվ, իհարկե, պետք է նայել Եվրոպական միության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Այստեղ, իհարկե, պետք է հետևել Եվրահանձնաժողովի և Բրյուսելի այն հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Սա էլ պետք է հաշվի առնել։ Եվ Եվրոպական միության բովանդակությունը մեր աչքի առջև է փոխվում»,– ասել է Օվերչուկը լրագրողների հետ զրույցում։ Նա հավելել է. «Արդյո՞ք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որը այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հավանաբար, հայերն իրենց պետք է այդ հարցը տան։ Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ որևէ ինտեգրացիոն միավորման ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»։
Օվերչուկը եզրափակել է. «Եվ այստեղ ակնհայտ է, որ ինչ-որ պահի որոշումներ պետք է կայացվեն, քանի որ իսկապես՝ և մեզ մոտ, և Հայաստանում Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է. բոլորը հասկանում են, որ Հայաստանը միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում չի կարող գտնվել։ Հետևաբար, եթե երբևէ այդպիսի ընտրություն կատարվի, այն կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր տեսնում ենք Եվրոպական միության էության փոփոխության մեջ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից