Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարություններով՝ ՄԱԿUN80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակնռրեում։
Հայաստանն ընդգծել է, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։
Առանձնակի ընդգծվել է UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվել է UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը առաջիկա տարիներին Գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու հարցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»