ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios
Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ արդեն այս շաբաթ, եթե Թեհրանը համաձայնի վերադառնալ նախնական խորհրդակցությունների ձևաչափին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։ Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ այս ուրբաթ նախատեսված բանակցությունները չեղարկվել են կողմերի միջև ձևաչափի շուրջ համաձայնության չգալու պատճառով։
Սկզբնական պայմանավորվածությունը նախատեսում էր բանակցությունները անցկացնել Ստամբուլում։ Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ բանակցությունները կտեղափոխվեն Օման, կլինեն երկկող և կկենտրոնանան միջուկային ծրագրի վրա։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն որոշել է մերժել Իրանի առաջարկը՝ փոխելու բանակցային ձևաչափը։ «Մենք նրանց ասացինք՝ կամ սա, կամ ոչինչ, և նրանք պատասխանեցին. «Լավ, ուրեմն ոչինչ», - ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Axios-ը։
Աղբյուրը նաև նշել է, որ եթե Իրանը համաձայնի վերադառնալ նախնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել այս կամ հաջորդ շաբաթ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»