Ճապոնացիներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել (տեսանյութ)
Տոկիոյի համալսարանի հետազոտողների թիմը ստեղծել է նոր տեսակի ապակի, որը կոտրվելու դեպքում ինքնավերականգնվում է:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ապակին ստեղծելու ընթացքում մասնագետներն օգտագործել են փափուկ, ռետինի նման հատուկ հիդրոմեկուսիչ նյութ: Փորձի ընթացքում մասնագետները նկատել են, որ նյութը պնդացել է ու ձևախեղումից հետո կրկին վերականգնել նախկին ձևը:
Պարզվել է նաև, որ այն երկու մասի բաժանելու, հետո իրար միացնելու ու մի քիչ սեղմած պահելու դեպքում 10 վայրկյան անց կոտրված մասերը սերտաճում են ու նորից միանում: Մասնագետները նաև պարզել են, որ ճնշումը մի քանի ժամ պահելու դեպքում, ապակին վերականգնում է նախկին ամրությունը:
Գիտական թիմի անդամներից մեկը՝ Յանագիսավա Յուն, հույս է հայտնել, որ ապագայում շրջակա միջավայրի համար անվնաս ինքնավերականգնվող ապակին կփոխարինի ներկայում օգտագործվող ապակուն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում