Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է: «Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։
Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.
1. կրծքագեղձի քաղցկեղը,
2. արգանդի պարանոցի քաղցկեղը,
3. կոլոռեկտալ քաղցկեղը:
Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։
Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։
Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:
Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով:
2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:
Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով պացիենտների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:
Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից