Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. Forbes
Հեղինակավոր Forbes պարբերականը գրում է, որ Իլոն Մասկը պատմության մեջ առաջին անգամ դարձել է 800 միլիարդ դոլար և ավելի կարողություն ունեցող մարդը աշխարհում։ Նրա հրթիռային SpaceX ընկերությունը ձեռք է բերել նրա արհեստական բանականության և սոցիալական մեդիայի xAI ընկերությունը։ Forbes-ի գնահատմամբ՝ այս գործարքի արդյունքում Մասկի կարողությունը միանգամից 84 միլիարդով աճել է և հասել 852 միլիարդ դոլարի։ Գործարքով երկու ընկերությունները միացել են, և նրանցընդհանուր արժեքը դարձել է 1.25 տրիլիոն դոլար։
Մինչ միաձուլումը Մասկը SpaceX-ում ուներ մոտ 42% բաժնեմաս (336 մլրդ), իսկ xAI-ում՝ 49% (122 մլրդ)։ Միաձուլումից հետո նա ստացել է մոտ 43% բաժնեմաս արդեն միացյալ ընկերության մեջ, ինչը գնահատվում է 542 միլիարդ դոլարով։ Այսպիսով SpaceX-ն այժմ նրա ամենաթանկ ակտիվն է։ Համեմատության համար՝ Tesla-ում նա ունի 12% բաժնեմաս (178 մլրդ) և լրացուցիչ օպցիոններ (124 մլրդ)։ Սա վերջին մեկ տարվա ընթացքում Մասկի ընկերությունների երկրորդ միաձուլումն է։ Անցյալ մարտին xAI-ն միացել էր X-ին (նախկին Twitter-ին), բայց հիմա ամեն ինչ միավորվել է SpaceX-ի մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից