Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնաց
Նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր, որը միավորեց Հայաստանը և Ադրբեջանը, մենք շարունակել ենք խթանել «Թրամփի երթուղու» ծրագիրը։ Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում ասել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սերջիո Գոռը։ «Այս երթուղին կապահովի անխափան տրանսպորտային կապեր Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի և ավելի արևմուտքի։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ»,- ասել է նա։
Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Կենտրոնական Ասիային և, ի տարբերություն նախորդ վարչակազմերի, ճանաչում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։ Գոռը նաև ընդգծել է, որ այստեղ ներկայացված ամերիկյան ընկերությունները կազմում են ԱՄՆ ամենամեծ և ամենածավալուն առևտրային պատվիրակությունը, որը երբևէ այցելել է Կենտրոնական Ասիա։
Նշենք, որ երկօրյա B5+1 բիզնես ֆորումը բացվել է Բիշքեկում, փետրվարի 4-ին՝ միավորելով Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների բիզնես ներկայացուցիչներին և կառավարության պաշտոնյաներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը