Էստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներով
Էստոնիայի Հարկամաքսային վարչության քննչական բաժինը, ոստիկանության և ռազմածովային ուժերի հետ համատեղ, երկրի ներքին ջրերում կալանել է Բահամյան կղզիների դրոշի ներքո նավարկող Baltic Spirit բեռնատար նավը՝ ռուսական անձնակազմով: Այն կալանվել է Էկվադորից մաքսանենգ ապրանքների փոխադրման կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR պետական հեռուստառադիոընկերությունը: «Նայսաար կղզու մերձակայքում կալանվել է Baltic Spirit բեռնատար նավը, որն ուղևորվում էր Ռուսաստան: Կան հիմքեր ենթադրելու, թե նավը կարող էր օգտագործվել մաքսանենգության համար», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ նավն ուղևորվում էր դեպի Սանկտ Պետերբուրգ: Էստոնացի ուժայինների գործողության ժամանակ 23 անդամից բաղկացած անձնակազմը դիմադրություն ցույց չի տվել: Բոլոր անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են:
Հարկամաքսային վարչության քննչական բաժնի աշխատակիցները նախնական ստուգումներ են անցկացնում նավում: Նավն Էստոնիայի ջրեր է մտել բունկերավորման համար: Նախնական մաքսային ստուգման ժամանակ նավը գտնվել է պաշտոնական խարսխային կայանատեղում: Էստոնիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Baltic Spirit-ը չի մտնում Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ և չի գտնվում ԵՄ պատժամիջոցների տակ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ