Վուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող հրապարակված նյութերում իր մասին հիշատակվում է միայն ֆինանսիստի կողմից իր ընտրական հաղթանակը խաթարելու փորձերի համատեքստում։ Ամերիկացի առաջնորդն այս մասին հայտարարել է փետրվարի 3-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Ինչ վերաբերում է Էփշտեյնին, նա և Մայքլ Վուլֆ անունով մի լրագրող դավադրություն էին կազմակերպել իմ դեմ՝ ամեն կերպ ձգտելով, որ ես պարտվեմ ընտրություններում։ Սա միակ բանն է, որ հիշատակվել է իմ վերաբերյալ», - նշել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված նյութերի բովանդակությունը, որոնք վերաբերում են անչափահասների պղծման մեջ մեղադրվող Էփշտեյնի գործին։ «Դեմոկրատների մասին իսկապես վատ բաներ կան։ Իսկ իմ մասին միայն այն է, որ Վուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ», - հավելել է Թրամփը։ «Նրանք դավեր են նյութել, որպեսզի ես պարտվեմ ընտրություններում կամ գուցե ավելի վատ բանի համար», - նշել է նա։
Ամերիկացի առաջնորդը փետրվարի 2-ին համոզմունք է հայտնել, որ անցյալում Էփշտեյնը փորձել է խոչընդոտել իր հաղթանակին ընտրություններում։ Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ այդ կապակցությամբ հայց կներկայացնի Էփշտեյնի ժառանգների, ինչպես նաև ամերիկացի հրապարակախոս Վուլֆի դեմ։ Թրամփը հաղթել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում 2016 թվականին։ 2020 թվականի պետության ղեկավարի ընտրություններում նա պարտվել էր Ջո Բայդենին։ Թրամփը հաղթել է ԱՄՆ 2024 թվականի ընտրություններում և ստանձնել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնը 2025 թվականի հունվարի 20-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը