Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանք
Financial Times-ը՝ աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը, որը նախատեսում է նաեւ ռազմական արձագանք քննարկվել է դեկտեմբեր եւ հունվար ամիսներինն ուկրաինացի, ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այն նախատեսվում է նաեւ քննարկել ԱՄՆ- Ուկրաինա- Ռուսաստան եռակողմ բանակցություններում։ Դրանք նախատեսված են Աբու Դաբիում՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։
FT-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման հնարավոր արձանքները նշված են։
Արձագանքը պետք է լինի մեկ օրվա ընթացքում. այն պետք է ներառի Արեւմուտքի դիվանագիտական նախազգուշացում եւ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններ՝ խախտումը դադարեցնելու նպատակով։
Եթե ռազմական գործողությունները շարունակվեն նաեւ դրանից հետո, պետք է սկսվի արձագանքի երկրորդ փուլը։ Դրան պետք է մասնակցեն «կամեցողների կոալիցիայի» ուժերը՝ այսինքն Ուկրաինայի արեւմտյան այն դաշնակիցները, որոնք պատրաստ են հրադադարի պայմաններում երկիր ուղարկել սեփական զորքեր։
Եթե հրադադարի խախտումը վերաճի լայնածավալ հարձակման, ապա այն սկսվելուց 72 ժամ անց պետք է հետեւի արեւմտյան ուժերի համակարգված արձագանքը՝ ԱՄՆ բանակի մասնակցությամբ։
FT-ն չլ հստակեցնում, թե ինչպիսին պետք է լինի դաշնակիցների ռազմական արձագանքը, արդյոք այն ենթադրում է ռազմական ուղղակի բախում ռուսական զորքերի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ