Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը
Պաղեստինցիների առաջին խումբը Ռաֆահի անցակետով Եգիպտոսից վերադարձել է Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Safa գործակալությունը։ 12 պաղեստինցիների տեղափոխող ավտոբուսը ժամանել է Գազայի հարավային հատվածում Խան Յունիսի Նասեր բժշկական համալիր՝ բժշկական զննում անցնելու նպատակով։
Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ բժշկական օգնության կարիք ունեցող պաղեստինցիների խումբը 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը և մուտք գործել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։ Նախնական գնահատականներով՝ ավելի քան 20 000 պաղեստինցի բուժման կարիք ունի արտասահմանում։
Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որը Գազայի հատվածի հիմնական ելքն է արտաքին աշխարհ, փետրվարի 2-ին բացվել է հետիոտների համար։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ բացումը փորձնական է։ Նշվել է, որ անցակետով անցումը սահմանափակ կլինի. օրական 150 մարդ կարող է լքել Գազան, 50-ը կարող են վերադառնալ։ Նաև ընդգծվել է, որ Եգիպտոսից Ռաֆահի անցակետով մարդասիրական օգնության մուտք դեպի Գազայի հատված չի թույլատրվի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ