«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 12 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է ներկայացրել՝ կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ռազմավարական պահուստ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times պարբերականը։ «Անցած տարվա ընթացքում իմ վարչակազմը աննախադեպ քայլեր է ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ ԱՄՆ-ն տնօրինում է բոլոր անհրաժեշտ կրիտիկական հանածոները և հազվագյուտ հողային մետաղները»,- հայտարարել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը։ Ըստ նրա տվյալների՝ նախագծի ֆինանսավորումը ներառում է 1,67 միլիարդ դոլար մասնավոր միջոցներ և 10 միլիարդ դոլարի վարկ՝ ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկից։ Բանկի տնօրենների խորհուրդը վարկը հաստատել է երկուշաբթի օրը։
The New York Times-ի աղբյուրի տվյալներով՝ նախագծին մասնակցող ընկերությունների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են General Motors-ը, Stellantis-ը, Boeing-ը և Google-ը: Համաձայն հրապարակման՝ նախագիծը կոչված է պաշտպանել ընկերություններին հազվագյուտ հողային մետաղների գների տատանումներից՝ թույլ տալով նրանց ստանձնել գնման պարտավորություններ և մուտք ունենալ դեպի պաշարներ՝ առանց դրանք ինքնուրույն պահեստավորելու անհրաժեշտության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ