Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
Սկսած 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից, յուրաքանչյուր քաշային կարգում որակավորվող 16 ըմբիշները իրենց ուղեգրերը կստանան չորս տարբեր ուղիներով․
• Աշխարհի առաջնություն
• Մայրցամաքային որակավորման մրցաշարեր
• Աշխարհի օլիմպիական որակավորման մրցաշար
• UWW վարկանիշ
Որակավորման առաջին փուլը
2027 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի առաջին փուլը, որի ընթացքում կբաշխվի 72 օլիմպիական ուղեգիր։
Օլիմպիական 18 քաշային կարգերից յուրաքանչյուրում մեդալակիրները
(ոսկի, արծաթ և երկու բրոնզ) կստանան ուղեգիր դեպի Լոս Անջելես-2028 իրենց համապատասխան Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) համար։
Որակավորման երկրորդ փուլը
Երկրորդ փուլը կլինի UWW վարկանիշը, որտեղ վարկանիշային աղյուսակի առաջին երեք ըմբիշները, որոնք չեն որակավորվել առաջին փուլում, կստանան մեկ օլիմպիական ուղեգիր իրենց ԱՕԿ-ի համար Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
UWW վարկանիշը կհաշվարկվի Լոս Անջելես-2028-ից առաջ կազմակերպվող 7 հիմնական մրցաշարերի արդյունքներով․
• 2027 թ. մեծահասակների մայրցամաքային առաջնություններ
• 2027 թ. Ranking Series (3 մրցաշար)
• 2027 թ. Մեծահասակների Աշխարհի առաջնություն
• 2028 թ. Ranking Series (1 մրցաշար)
• 2028 թ. Մեծահասակների մայրցամաքային առաջնություններ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից