Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները
Արգենտինայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են Լոս Ալերսես ազգային պարկի ավելի քան 40 հազար հեկտար անտառ: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որոշ ծառեր ավելի քան 2500 տարեկան են։
Հրդեհները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Լա Պամպա նահանգում և Պատագոնիայի մի քանի շրջաններում ներկայումս արտակարգ դրություն է հայտարարված։ Կրակի դեմ պայքարին խանգարում են ուժեղ քամիներն ու շոգ եղանակը։ Հրշեջներին օգնության են հասնում տեղի բնակիչները՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած գործիքները։
Հրշեջները հայտնել են, որ իրենք պարզապես ուժ և միջոցներ չունեն դժվարամատչելի տեղանքում լայնածավալ հրդեհների դեմ պայքարելու համար: Նրանք մեղադրել են անձամբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը վերջին տարիներին մեծապես կրճատել է հրշեջ ծառայության բյուջեն: 430-ի փոխարեն այժմ կրակի դեմ պայքարում է 390 հրշեջ, շատերը հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով: Ներկայումս այն համարժեք է 500 դոլարին, ինչը ցածր է չորս հոգանոց ընտանիքի համար Արգենտինայի կենսապահովման նվազագույն մակարդակից:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում