Մասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ին
Իլոն Մասկը հայտարարել է ռեկորդային գործարքի մասին. իր հիմնադրած xAI արհեստական բանականության ընկերությունը միացվել է SpaceX-ին։ Սա միավորում է Մասկի տիեզերական և արհեստական ինտելեկտի նախագծերը։
Գործարքը, որի մասին առաջին անգամ հաղորդել էր Reuters-ը անցյալ շաբաթ, տեխնոլոգիական ոլորտի ամենահավակնոտ միավորումներից մեկն է։ Այն միավորում է հրթիռաշինության և արբանյակային ընկերությունը (SpaceX) Grok չաթբոտի ստեղծող արագ զարգացող AI ընկերության հետ։ Գործարքը կարող է նաև զգալիորեն ամրապնդել SpaceX-ի տվյալների կենտրոնների զարգացման ծրագրերը, քանի որ Մասկը մրցակցում է Alphabet-ի (Google), Meta-ի, Amazon-ի և OpenAI-ի հետ արհեստական ինտելեկտի ոլորտում։
Ըստ գործարքին ծանոթ աղբյուրի՝ գործարքի շրջանակներում SpaceX-ի արժեքը գնահատվել է 1 տրիլիոն դոլար, իսկ xAI-ինը՝ 250 միլիարդ դոլար։
«Սա ոչ միայն հաջորդ գլուխն է, այլ նոր գիրքը SpaceX-ի և xAI-ի առաքելության մեջ՝ ստեղծել արևի նման գիտակից էություն՝ հասկանալու համար տիեզերքը և տիեզերք տանելու գիտակցության լույսը», – գրել է Մասկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից