«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Ըստ TransferFeed-ի՝ գերմանական ակումբը կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել «Ցրվենա Զվեզդային»։
«Այնտրախտի» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպա լիգայի շրջանակում կայացած «Մալմյոյի» դեմ խաղին և տպավորված են մնացել 26-ամյա ֆուտբոլիստի արագությամբ, տեխնիկայով և խաղային այլ որակներով։ Գերմանական ակումբի ներկայացուցչները ֆուտբոլիստի խաղին հետևել են նաև «Ռայկո Միտիչ» մարզադաշտում՝ իսպանական «Սելտայի» դեմ կայացած մրցավեճում։
Թեև իսպանական թիմի դեմ խաղում հայ պաշտպանի ելույթը նշվել է որպես նրա սովորական ստանդարտներին չհամապատասխանող, դա չի հիասթափեցրել «Այնտրախտին»։ Ակնկալվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը։
Սերբական ակումբը մտադիր չէ վաճառել Թիկնիզյանին 4,5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Բացի այդ, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն մրցաշրջանի ընթացքում և ցանկանում է պահել նրան թիմում մինչև առաջնության ավարտը։
Նաիր Թիկնիզյանը սերբական ակումբին միացել է 2025 թվականի հուլիսին, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ներքին առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից