«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000, 2001 և 2003 թվականի որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Կառավարության՝ 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման շրջանակներում, Երևանի քաղաքապետի 2010 թվականի որոշումներով՝ վերոնշյալ ինքնակամ կառույցները (հասարակական) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններիս հետ կնքված՝ հողի վարձակալության պայմանագրերը:
«Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո, նշված հողատարածքները և շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին. «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը, առանց որևէ իրավական հիմքի, շարունակել է օգտագործել դրանք (2023 թվականի մայիսի 11-ից Ընկերության սեփականատեր է հանդիսանում «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ-ն):
Միաժամանակ, «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը նշված տարածքներում՝ առանց թույլտվության, իրականացրել է սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ վճարելով նախկին կնքված ու լուծված պայմանագրերով սահմանված փոքր տարածքների վարձավճարները:
Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2025 թվականի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Միաժամանակ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից` «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ Ընկերության կողմից առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից