Երկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. Պեսկով
Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը, որը նախատեսված է եղել փետրվարի 1-2-ին՝ կկայանա փետրվարի 4-5-ին, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Ամսաթվի տեղափոխումը տեղի է ունեցել «երեք կողմերի գրաֆիկների լրացուցիչ համապատասխանեցման» անհրաժեշտության պատճառով, ասել է նա: Դրանից քիչ առաջ նույն ամսաթվերն է նշել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հանդիպումը տեղափոխվել է, ենթադրաբար, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Երկրորդ փուլի նախաշեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնպահ մնալ Կիևի և մարզի էներգետիկ օբյեկտներին նոր հարվածներ հասցնելուց մինչև փետրվարի 1-ը՝ սաստիկ ցրտերի և ռուսական նախորդ զանգվածային հարձակումների հետևանքների ֆոնին։
Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե արդյոք էներգետիկայի ուղղությամբ հարվածների մորատորիումը երկարաձգվում է մինչև բանակցությունների նոր փուլի սկիզբը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ