«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)
Անվտանգության և արգելված իրերի դեմ պայքարի մակարդակի բարձրացման նպատակով Քրեակատարողական ծառայությունը Կառավարության աջակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի համար ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկական միջոցներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
«Մասնավորապես՝
- սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,
- թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննության համար,
- առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սքաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման համար։
Նշված սարքավորումները նախատեսված են թաքցված զենքի, պայթուցիկ նյութերի, բջջային հեռախոսների, մետաղական իրերի, հեղուկների, թմրամիջոցների, դեղահաբերի, փոշենման զանգվածների, փաթեթների և այլ օտար մարմինների հայտնաբերման համար։
Սարքավորումների կիրառումը լիովին համապատասխանում է առողջապահական անվտանգության միջազգային բոլոր չափանիշներին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից