Լոս Անջելեսում կայացած UpNextFighting 30 (UNF 30) մրցաշարի շրջանակում հայ մարտիկն ուժերն է չափել ԱՄՆ-ն ներկայացնող Շեյն Տորեսի հետ։ 66,5 կգ քաշային կարգում անցկացված դիմակայությունը ձգվել է նախատեսված ողջ ժամանակահատվածում և ավարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ հօգուտ Միհրան Հարությունյանի։
Մենամարտից անմիջապես հետո Հարությունյանը խոստովանել է, որ վերադարձը օկտագոն հեշտ չի եղել, քանի որ տևական ժամանակ դադար էր վերցրել ակտիվ մարզումներից։
«Շատ բարդ մենամարտ էր, մրցակիցս բավականին ուժեղ էր: Ինձ այս հաղթանակը դժվարությամբ տրվեց, քանի որ երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, փոխարենը մարզում էի երեխաներին: Սակայն որոշեցի վերադառնալ և նորից պայքարել: Շնորհակալ եմ իմ թիմին և մենեջերին՝ այս հնարավորության համար»,- նշել է մարզիկը։ Հաղթանակը Հարությունյանը տոնել է յուրօրինակ կերպով՝ օկտագոն դուրս գալով իր մեկամյա որդու հետ։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից