Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների, ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու և վեր հանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ և գույքագրել ամբողջական խնդիրներ. մնացյալ 100 ենթակայաններում ստուգայցերը կավարտեն առաջիկա 10-12 օրերին։
Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, և այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. ահռելի անելիք և աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ և բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր պետությունը տեսանելի ապագայում որևէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր։
Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում՝ Երևանում և հանրապետության բազմաթիվ բնավայրերում»,- ասվում է գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից