Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը
Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։
Թեև տրանսֆերի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած շաբաթ, այժմ գործարքի կայացումը հաստատել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ օգտագործելով իր այցեքարտը դարձած «Here we go» արտահայտությունը։
«Բարսելոնան» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերի հետագա գնման հնարավորություն։
Խոստումնալից եգիպտոսցին նախնական փուլում փորձ կհավաքի և հանդես կգա «կապտանռնագույնների» երկրորդ թիմի կազմում (Barça Atlètic)։ Սպասվում է, որ արդեն վաղը՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը կժամանի «Բարսելոնա»՝ բուժզննում անցնելու համար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատալոնական գրանդը կկարողանա Աբդելքարիմի տրանսֆերը վերջնականապես գնել 3 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ևս 5 միլիոն եվրո «Ալ-Ահլին» կարող է ստանալ հավելավճարների (բոնուսների) տեսքով։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից