Կարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկից
Կարիմ Բենզեման խիստ դժգոհ է սաուդյան «Ալ-Իթիհադի» կողմից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկից։ Ակումբը ֆրանսիացի հարձակվողին առաջարկել է ֆինանսական պայմանների զգալի վատթարացում՝ գործող տարեկան 108 միլիոն դոլար աշխատավարձի համեմատ։
Հեղինակավոր L’Equipe պարբերականի փոխանցմամբ՝ Բենզեման այս առաջարկը որակել է որպես վիրավորանք և նվաստացուցիչ վերաբերմունք իր անձի նկատմամբ։
Լարված հարաբերությունների ֆոնին ֆրանսիացի աստղն արդեն իսկ բոյկոտել է թիմի վերջին հանդիպումը՝ հրաժարվելով դաշտ դուրս գալ «Ալ-Ֆատեհի» դեմ խաղում (2-2), ինչի պատճառով դուրս էր մնացել հայտացուցակից։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ ամռանը 38-ամյա հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
armsport.am
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման, որը 2009-2023 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», 2022 թվականին արժանացել է ֆուտբոլային աշխարհի անհատական ամենահեղինակավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից