Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել
Չնայած կլիմայի փոփոխության հետևանքով Արկտիկայում սառցածածկույթի մակերեսի կայուն նվազմանը եւ հակառակ գիտնականների կանխատեսումների` Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն արշիպելագում սպիտակ արջերը դարձել են ավելի գիրուկ ու առողջ, քան 1990-ականների սկզբին, գրում է BBC-ի գիտական հարցերով թղթակից Վիկտորիա Գիլը։
Սպիտակ արջերը ծովային սառույցի վրա որսում են փոկերի, որոնք նրանց համար ճարպով հարուստ հիմնական սննդի աղբյուրն են։ Արջերի ճարպային պաշարները նրանց ապահովում են էներգիայով, ինչպես նաև հնարավորություն են տալիս էգերին ձագերի համար սննդարար կաթ ունենալ։
1992-ից մինչև 2019 թվականները գիտնականները Շպիցբերգենում կշռել և չափել են 770 հասուն արջի և պարզել, որ նրանք զգալիորեն գիրացել են։ Գիտնականների ենթադրությամբ՝ արջերը հարմարվել են նոր պայմաններին՝ սկսելով ավելի հաճախ ցամաքային կենդանիներ` եղջերուներ կամ ծովափղեր որսալ։ Իրենց այս բացահայտման մասին գիտնականները հայտնել են Scientific Reports գիտական ամսագրում։ Սա հատկապես զարմանալի է, եթե հաշվի առնենք, թե որքան ուժեղ է կլիմայի փոփոխությունն ազդել Շպիցբերգենի վրա։
Ջերմաստիճանի բարձրացման այստեղ գրեթե 100 օրով աճել է այն շրջանը, երբ ծովը ազատ է սառույցից։ «Որքան գիրուկ է արջը, այնքան նրա համար ավելի լավ է։ Իսկ ես կարծում էի, որ ծովային սառույցի մակերեսի նման զգալի կրճատման պայմաններում կենդանիների վիճակը պետք է վատթարանար»,- ասել է Նորվեգիայի բևեռային ինստիտուտի առաջատար հետազոտող դոկտոր Յոն Աարսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում