Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարության և Ներքին եկամուտների ծառայության (երկրի գլխավոր հարկային մարմնի) դեմ՝ պահանջելով առնվազն 10 միլիարդ դոլարի փոխհատուցում իր հարկային հայտարարագրերի արտահոսքի համար դեպի լրատվամիջոցներ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։
Համաձայն հայցի, որը հրապարակվել է Ֆլորիդայի Հարավային շրջանի դատարանի էլեկտրոնային բազայում, հայցվորներն են ինքը՝ Դոնալդ Թրամփը, նրա որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը, ինչպես նաև Trump Organization ընկերությունը։ Նրանք դատարանից պահանջում են ճանաչել, որ «պատասխանողները գիտակցաբար, դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ ապօրինաբար բացահայտել են հայցվորների հարկային հայտարարագրերի գաղտնի տեղեկատվությունը»։
Որպես փոխհատուցում՝ հայցվոր կողմը պահանջում է, որ պատասխանողները վճարեն «առնվազն 10 միլիարդ դոլար»։
The New York Times թերթը 2020 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ իր լրագրողները ծանոթացել են Դոնալդ Թրամփի ավելի քան 20 տարվա հարկային հայտարարագրերին։ Դրանցից, իբր, հետևում էր, որ 2016 և 2017 թվականներին նա ընդհանուր առմամբ վճարել է ընդամենը մոտ 1,5 հազար դոլար եկամտահարկ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում