Թրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում արտակարգ դրություն՝ Կուբայից բխող «ազգային անվտանգության սպառնալիքի» պատճառով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրում նշվում է, որ Կուբայի իշխանությունների քաղաքականությունն ու գործողությունները միտված են վնաս հասցնել ԱՄՆ-ին, ինչպես նաև աջակցել թշնամական երկրներին և ահաբեկիչներին, որոնք ձգտում են ոչնչացնել Միացյալ Նահանգները։ «Երկրում սույն հրամանագրով հայտարարված արտակարգ դրության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ և նպատակահարմար եմ համարում սահմանել սակագնային համակարգ»,- ասվում է փաստաթղթում։
Այս փաստաթղթի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է սահմանել լրացուցիչ մաքսատուրք այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք Կուբային նավթ են մատակարարում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այս մոտեցումը կարող է վերանայվել կամ փոխվել, եթե Կուբան կամ այն երկրները, որոնք տուժում են մաքսատուրքերից, իրենց քաղաքականությունը համապատասխանեցնեն ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին և ազգային անվտանգության նպատակներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ