Մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով
Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղի կիսաեզրափակիչում արտառոց միջադեպ է գրանցվել աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի մենամարտի ժամանակ։ Բելառուս թենիսիստուհին հանդիպման ընթացքում մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել մեկնարկային սեթում՝ 1:2 հաշվի ժամանակ, երբ մատուցում էր Սվիտոլինան։ Հանդիպումը սպասարկող շվեդ մրցավար Լուիզա Ազեմար Էնգզելը ընդհատել է խաղարկումը և միավորը շնորհել ուկրաինուհի թենիսիստուհուն՝ որակելով Սաբալենկայի ճչոցը որպես խաղային կանոնների խախտում։
Սաբալենկան փորձել է վիճարկել որոշումը, սակայն մրցավարը անդրդվելի է մնացել։ «Դուք անբնական ձայներ եք հանում»,- հայտարարել է Էնգզելը և դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո ուժի մեջ թողել իր վճիռը։ Չնայած մրցավարական այս միջամտությանը՝ Սաբալենկան կարողացել է հաղթանակ տանել 6:2, 6:3 հաշվով։ Էլինա Սվիտոլինային չի հաջողվել հաղթահարել աշխարհի առաջին ռակետի արգելքը և իր կարիերայում առաջին անգամ դուրս գալու «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Նշենք, որ 27-ամյա Սաբալենկան չորրորդ տարին անընդմեջ նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր։ Նա տիտղոսը կվիճարկի Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից