Սուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներով
Հունվարի 31-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, հայաստանյան թանգարանները, ավանդույթի համաձայն, միանում են տարատեսակ ծրագրերով։
Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։
Առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար)` 1939 թվականին, երկրորդը՝ 1957-ին, իսկ երրորդը՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց 1940 թվականին։ Պատկերասրահում փետրվարի 5-ին, ժամը 15:00 կկայանա նաև դասախոսություն «Սուրբ Սարգսի և Սուրբ Գևորգի պատկերները միջնադարյան արվեստում» թեմայով։
Հունվարի 30-ին, ժամը 11։00-18։00 Հայաստանի պատմության թանգարանի բոլոր չամուսնացած այցելուները սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթներ նվեր կստանան։ Իսկ հունվարի 31-ին, ժամը 14:00 թանգարանում «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի հատուկ շրջայցը կանցկացնի երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։ Նրա հետ միասին այցելուները կբացահայտեն Հայաստանում առաջին անգամ ներկայացված ցուցանմուշները` Փարիզի Լուվրից, որոնք համադրված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ։
Ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00 այցելուները կպատրաստեն աղի բլիթ՝ իրենց նախընտրած տեսքով։ Ծրագրում՝ աղի բլիթի և փոխինձե գնդերի պատրաստում ու համտես՝ «Էրկանք» ընկերության հետ, թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։ Վիկտորինայի հաղթողը կստանա ավանդական հագուստով ֆոտոսեսիայի հնարավորություն՝ «Մարաշլեան» ֆոտո ստուդիայում։
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Ծաղկաձորում` Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բոլոր երիտասարդ այցելուները կարող են ստանալ իրենց աղի բլիթը, ինչպես նաև վայելել Օրբելի եղբայրների սիրային նամակներից առանձնացված ջերմ տողերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից