Չինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը
Չինաստանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը և կխորացնի խոր տիեզերքի հետազոտությունները՝ այս ոլորտում ուժեղացնելով մրցակցությունը Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի խոշոր պետական տիեզերական կոնցեռնը՝ China Aerospace Science and Technology Corporation-ը (CASC)։
Ընկերության ներկայացմամբ՝ ծրագրերը ներառում են կարճատև տիեզերական թռիչքներ զբոսաշրջիկների համար, ինչպես նաև խոր տիեզերքի ուսումնասիրության նախագծեր, գրում է reuters-ը: Բացի այդ, Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել մեծ հզորությամբ տվյալների կենտրոններ և զարգացնել այսպես կոչված «տիեզերական ամպային» ենթակառուցվածք՝ տվյալների փոխանցման և մշակման համար։
CASC-ը նշել է, որ Չինաստանի նպատակը մինչև 2045 թվականը տիեզերական ոլորտում համաշխարհային առաջատար դառնալն է։ Այս նախաձեռնությունները դիտարկվում են որպես Չինաստանի ռազմավարական պատասխան ԱՄՆ-ի և մասնավոր ամերիկյան ընկերությունների, մասնավորապես SpaceX-ի արագ զարգացող տիեզերական ծրագրերին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից