ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան
Հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԵԽԽՎ նստաշրջանում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ սոցիալիստների խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին՝ ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։
Նախարարի կարծիքով՝ հիբրիդային հարձակումները շարունակաբար ավելի կսրվեն մինչ այն ընտրությունները, որոնց մոտենում է Հայաստանը, և որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։
«Բայց մենք ձևավորել ենք իմունիտետ, պաշտպանվելու կարողություն այն միջավայրում, որտեղ վերջին 4-5 տարիների ընթացքում եղել են հիբրիդային սպառնալիքներ։ Կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։ Այս հեղինակավոր մարմինը կանգնելով Հայաստանի ու նրա ժողովրդավարության կողքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ կարող է գալ մեր երկիր և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Վստահ ենք, որ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում