Կուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 28–ի նիստում հավանություն տվեց «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրին։ Համագործակցության հուշագիրը նախատեսվում է կնքել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՏԿԵՆ ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև՝ նպատակ ունենալով ապահովել «Հայաստան. Դիմակայուն Սյունիք» /Armenia Resilient Syunik Program (RESYP)/ ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացումը։
Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը,
համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը,
տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը,
ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։
Հուշագրի շրջանակում ԵՆԲ-ն իրականացնում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ամբողջ գործընթացը՝ մրցույթ, պայմանագրի կնքում, կառավարում և վճարումներ, իսկ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հանդես է գալիս որպես ԵՆԲ-ի հիմնական գործընկեր կառույց։ Ջրային կոմիտեն համակարգելու է սույն համաձայնագրով նախատեսված խորհրդատվական ծառայությունները, համագործակցելով ծրագրի շահառու Սյունիքի մարզպետարանի, համայնքների, բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ:
Տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի (որը վերջնարդյունքում կարող է տարբեր լինել նախնական ընտրված 55-ից և անվանումներով և քանակով) ջրամատակարարման սխեմաներ (համայնքային և գյուղական ջրամատակարարման համակարգերի ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և վերականգնման համար)՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
Խմելու ջրի բաղադրիչը RESYP ծրագրի երեք բաղադրիչներից մեկն է և ակնկալվում է, որ այն կկազմի նախագծի ընդհանուր (50 միլիոն եվրո) հաշվարկված արժեքի կեսը՝ 25 մլն եվրո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից