Չկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Միրզոյան
Գործընկերներից մեկը խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սիրելի՛ գործընկերներ, մեկ անգամ ևս ուզում եմ հորդորել ձեզ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից: Այս փաստաթուղթը բաց է: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով ներկաներին:
«Հստակորեն սահմանվում է, որ երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում իրականացնելու և փոխկապակցվածություն ապահովելու համար:
Այնտեղ կա հստակ դրույթ, «TRIPP ուղու» հաստատման մասին ևս դրույթ կա, ուստի չկա «Զանգեզուրի միջանցք», այդպիսի միջանցք երկու կողմից չկա համաձայնեցված, և, համապատասխանաբար, չկան որևէ այլ եղանակներ այս՝ գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Կա միայն «TRIPP ուղի»:
Խնդրում եմ՝ կարդացեք այդ փաստաթուղթը, այն բաց է և հասանալի է բոլորին, և հստակ սահմանումները կտեսնեք»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ